Ռուսաստանում աշակերտը գողացել է ուսուցչի ինտիմ տեսագրությունը և շանտաժի ենթարկել նրան
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանի Սայանսկ քաղաքի գիշերօթիկ դպրոցի աշակերտը գողացել է մի տեսագրություն, որում արձանագրված են նրա ուսուցչի ինտիմ կյանքի մանրամասները և շանտաժի ենթարկել նրան, հայտնում է НТВ-ն:
Սկզբում նա 100 հազար ռուբլի է պահանջել տեսագրությունը համացանցում չտեղադրելու համար: Երբ ուսուցիչն ասել է, որ փող չունի, երիտասարդը պահանջել է նրա Toyota մեքենան: Ի վերջո նա մեքենան վերցրել է հաշվեհարդարի սպառնալիքով և թաքցրել իր ավտոտնակում:
Մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը, իսկ 20-ամյա աշակերտի հանդեպ քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է 4 տարվա ազատազրկում:










