Շոտլանդիայում ճոպանուղու վթարի պատճառով 6 մարդ է տուժել

01:07 • 13.02.13

Երեքշաբթի օրը շոտլանդական Աբերդինշիր դքսությունում գտնվող լեռնադահուկային հանգստյան գոտու ճոպանուղու վթարի արդյունքում տուժել է 5 երեխա և 1 մեծահասակ: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը:


Միջադեպը տեղի է ունեցել «Լեհթ» հանգստյան գոտում՝ անսպասելիորեն պոկվել էր ամբարձչի ճոպանը:


6 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Հիմնականում դրանք մեջքի կոտրվածքներ և վնասվածքներ են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և հրշեջները, ինչպես նաև օգնության է հասել բրիտանական պաշտպանության նախարարության ուղղաթիռը: