Սիրիական ապստամբները խոշոր ռազմաբազա են գրավել Հալեպի արվարձանում
Սիրիական ընդդիմության զինված խմբավորումները գրավել են Հալեպի արվարձանի խոշոր ռազմաբազայի մեծ մասը, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհդին:
Սիրիական ընդդիմադիր կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ կառավարական ուժերը կատաղի մարտեր են մղում «Ալ-Նուսրի ճակատ», «Լիվա աթ-Թաուխիդ», «Ալ-Մուխաջիրին» և այլ խմբավորումների դեմ՝ «Բազա 80»-ի մոտակայքում: Այդ ռազամբազայի մեծ մասն արդեն ապստամբների վերահսկողության տակ է գտնվում:
Իրավապաշտպանների խոսքով, բազայի համար մղվող մարտերում երկու կողմերն էլ բազմաթիվ զոհեր են տվել:










