Մոսկվայում աշակերտները կենթարկվեն իրենց օրգանիզմում թմրանյութերի առկայությունը պարզող ստուգումների
Մոսկվա քաղաքի դումայի պատգամավորներն այսօր վերջնական ընթերցմամբ ընդունել են մի օրենք, որով ուսանողները և աշակերտները կենթարկվեն իրենց օրգանիզմում թմրանյութերի առկայությունը պարզող ստուգումների, հայտնում է ИТАР– ТАСС-ը:
Ստուգումները կլինեն՝ ըստ ցանկության: Մինչև 15 տարեկանների ստուգումները կիրականացվեն ծնողների թույլտվությամբ:
Այդ միջոցառումների համար վճարում կարվի քաղաքի բյուջեից: Նախատեսվում է դրանց արդյունքները գաղտնի պահել, իսկ դպրոցի ղեկավարությանը միայն տեղյակ կպահվի, թե սովորողների ընդհանուր թվից որքան են կազմում թմրանյութեր օգտագործողները՝ տոկոսային հարաբերակցությամբ:










