Սևան-Երևան ճանապարհին մեքենան շրջվել է ձորը, 22-ամյա վարորդը տեղում մահացել է

09:53 • 14.02.13

Սևան-Երևան ճանապարհի 46-րդ կմ-ին փետրվարի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել ձորը:

 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ վարորդը՝ Առինջ գյուղի բնակիչ, 22-ամյա Տիգրան Սահակյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 14-ին, ժամը 01.15-ին, մահացել է:

 

Կատարվում է քննություն: