Սանահին-Սարահարթ ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը հոսպիտալացվել է

10:03 • 14.02.13

Սանահին-Սարահարթ ճանապարհի 2-րդ կմ-ին փետրվարի 13-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը:

 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: