Հալեպն արդեն քանի օր է խավարի մեջ է. բախումները շարունակվում են կենտրոնական թաղամասերում

17:37 • 14.02.13

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում արդեն քանի օր է էլեկտրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներ կան։ Որոշ թաղամասերում արդեն մի քանի օր է լույս առհասարակ չի եղել։


Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ողջ գիշեր Հալեպում ռմբակոծությունները շարունակվել են։


Այսօր արդեն ռմբակոծությունների ձայներ են լսվել նաև Հալեպի կենտրոնական թաղամասերում, նաև՝ Քառասնից մանկաց հայկական եկեղեցու մոտակայքում։

 

Անցյալ տարեվերջից փակ է Հալեպի միջազգային օդանավակայանը։ Դրա շրջակայքում բախումները դեռ շարունակվում են։ Չի գործում նաև Հալեպ-Երևան-Հալեպ չվերթը։

 

Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ հացի խնդիրը համեմատաբար կարգավորվել է։ Թեև այն թանկ արժե, բայց վճարելու դեպքում գտնել հնարավոր է։