Լատվիայում սիրահար զույգը կրկնել է Չելենտանոյի և Օռնելա Մուտիի մասնակցությամբ մահճակալով հայտնի դրվագը
Սբ Վալենտինի օրվա նախօրեին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի 2 բնակիչ որոշել են բոլորին ի ցույց դնել իրենց զգացմունքները՝ խալաթներով դուրս գալով փողոց ու մահճակալով փակելով երթևեկությունը, հայտնում է rus.ruvr.ru-ն։
Սիրահար զույգն ակտիվ երթևեկելի մայրուղի է դուրս բերել մահճակալը, որի վրա էլ բավական ռոմանտիկ տեսարան է ստեղծվել։ Իրենց տեսածից ապշած բնակիչների աչքի առաջ երիտասարդները սկսել են միրգ ուտել և շամպայն խմել։ Իսկ մինչ նրանք տրվել են վայելքներին, «դեպքի վայրում» մեծ խցանում է գոյացել։
Վարորդներից մեկը ոստիկություն է կանչել, սակայն նախքան նրանց ժամանումը, աղջիկն ու տղան փախել են։
Այս դեպքն ակամայից հիշեցնում է իտալական արտադրության լավագույն կատակերգություններից մեկի՝ «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմի ամենազավեշտալի դրվագներից մեկը, որն առաջարկում ենք դիտել ստորև.










