Բրիտանացի խորհրդարանականներին հոգեբույժ է հատկացվել
Բրիտանական խորհրդարանի ստորին պալատում ստեղծվել է հոգեբուժական օգնության ծառայություն, տեղեկացնում է izvestia.ru-ն։
Մասնագետներն ընդունելություն են իրականացնելու հենց նիստերի դահլիճի մոտ, անհրաժեշտության դեպքում նրանք այցելուներին ուղարկելու են այլ բժիշկների մոտ։ Այս նպատակի համար հատկացվել է մոտ 29 հազար դոլար։
Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ անցյալ երկուշաբթի հայտարարվել էր, որ պատգամավորները, ովքեր տառապում են հոգեկան խանգարումներով, կարող են կորցնել իրենց տեղը խորհրդարանում։
«Քաղաքական գործչի համար դժվար է բժշկի դիմել հոգեկան խնդիրների հարցով։ Ինձ հայտնի է, որ իմ գործընկեր խորհրդարանականներն ավելի հաճախ բողոքում են անքնությունից, վախերից և դեպրեսիայից»,-ասել է լեյբորիստ պատգամավոր Քևին Ջոնսը։
Ինքն անձամբ 1996թ.-ից ընկճախտի նոպաներ է ունենում, սակայն այդ մասին անգամ իր կնոջը չի ասել։
Ջոբսն այն պատգամավորներից մեկն է, ով աջակցել է խորհրդարանում հոգեբանական օգնություն տրամադրելու նախաձեռնությանը։










