Սիրիայում 45 մարդ է առևանգվել, հիմնականում՝ կանայք և երեխաներ
Սիրիայում մի խումբ զինված մարդիկ հարձակվել են ուղևորատար ավտոբուսի վրա և առևանգել 45 մարդու: Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Al Mayadeen արբանյակային ալիքին:
Նրանք Իդլիբ նահանգից մայրաքաղաք Դամասկոս էին մեկնում, իսկ կապն ուղևորների հետ կորել է ճամփա ընկնելուց մեկ ժամ անց: Ենթադրվում է, որ ավտոբուսը կանգ է առել կամ կանգնեցվել է կրոնական խնդրով վիճաբանության հետևանքով:
2011-ի մարտից ի վեր Սիրիայի հակամարտությունը մոտ 70 000 մարդու կյանք է արժեցել:










