Փարիզի Աստվածամոր տաճարը դատի է տալիս Femen-ի ակտիվիստուհիներին

14:46 • 14.02.13

Փարիզի Աստվածամոր տաճարը դատի է տալիս Femen շարժման ակտիվիստներին՝ 1 ուկրաինուհու և 7 ֆրանսուհիների, երեքշաբթի տաճարում նրանց կազմակերպած ակցիայի պատճառով, հայտնում է inopressa.ru-ն՝ մեջբերելով Le Figaro պարբերականին։

 

Խառնվելով զբոսաշրջիկներին՝ նրանք մտել են տաճար, որտեղ մերկացել են և հակաեկեղեցական կարգախոսներ բացականչել՝ «նշելով Հռոմի պապի հեռանալը»։

 

Տաճարի ղեկավարության զայրույթն է առաջացրել հատկապես անվտանգության աշխատակիցենրի հանդեպ կիրառած բռնությունը, որի հետևանքով նրանցից մեկի ուսը վնասվել է։


«Այդ սարսափելի միջադեպն աննկարագրելի էր իր դաժանությամբ։ Տաճարում գտնվող երեխաները վախեցած էին»,- ասել է տաճարի քահանա հայր Պատրիկ Ժակեն։

 

Հենց այդ պատճառով էլ տաճարի անվտանգության ծառայության ղեկավարը ոստիկանություն բողոքի երկու հայց է ներկայացրել՝ «ծեծ և վնասվածքներ» և «պաշտամունքային տարածքի ու ծիսական օբյեկտների պղծում»։

 

Femen-ի ակցիաները բողոքի ալիք են բարձրացրել Ֆրանսիայում. 1.709 մարդ արդեն ստորագրել է միջնորդությունը՝ կոչ անելով հասարակությանը պայքարել հերթական «ատելության դրսևորման» դեմ և պահանջելով, որպեսզի Femen-ին դատեն «առնվազն երկու հանցագործության համար»՝ «ազգային, ռասայական կամ կրոնական հողի վրա խտրականության, ատելության և բռնության հասարակական կոչերի» և «հասարակական վայրերում սեռական օրգանների ցուցադրում»։