Հռոմի օդանավակայանում ինքնահրկիզման դեպք է գրանցվել

17:12 • 14.02.13

Հռոմի Fiumicino օդանավակայանում մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է կատարել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Իտալիայի ամենախոշոր օդանավակայանի թռիչքային գոտում նա վառելանյութ է լցրել իր վրա և կրակվառիչով հրկիզել իրեն։

 

Yahoo News-ը հավելում է, որ նա Փղոսկրի ափից է:

 

Ոստիկաններին հաջողվել է կրակմարիչներով հանգցնել կրակը և բժիշկ կանչել:

 

Աֆրիկացին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այդ քայլի պատճառը եղել է արտաքսման փորձը՝ ըստ համապատասխան հրամանի: