29-ամյա հայի արկածները Գլենդեյլում. առանց վարորդական իրավունքի, թմրանյութը` գրպանում, գողացված մոտոցիկլետով

09:59 • 14.02.13

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում հայ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, 29-ամյա Ռոմիկ Ղազարյանը բերման է ենթարկվել` գողություն կատարելու, ոստիկաններին չենթարկվելու, թմրանյութ օգտագործելու և երթևեկության կանոնները խախտելու կասկածանքով:

 

 

 

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը. 29-ամյա Ղազարյանը մոտոցիկլետով անթույլատրելի շրջադարձ է կատարել քաղաքի կենտրոնում: Ոստիկանները հրահանգել են կանգնել, նա, սակայն, չի ենթարկվել և շարունակել է մեծ արագությամբ (80կմ/ժ) սլանալ քաղաքի փողոցներով:

 

 

 

Իրավապահները մոտ վեց կիլոմետր «հետապնդել են» Ղազարյանին: Նա, սակայն, չի կանգնել: Ղազարյանի «գիշերային արկածների» առաջին փուլն ավարտվել է, երբ նրա մոտոցիկլետը բախվել է փողոցում կայանած մի ավտոմեքենայի:

 

 

Ղազարյանը, թողնելով մոտոցիկլետը, փախուստի է դիմել: Ոստիկանները քիչ անց նրան հայտնաբերել են քաղաքի խանութներից մեկի մոտ` ավտոմեքենայի տակ թաքնված:

 

 

Զննման ժամանակ Ղազարյանի գրպանում մետամֆետամին է հայտնաբերվել:

 


Ավելի ուշ պարզվել է, որ մոտոցիկլետը գողացված է, իսկ  2011թ.  Ղազարյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանվել` մետամֆետամին օգտագործելու համար:  

 

Բացի այդ, Ղազարյանը վարորդական իրավունք չի ունեցել: