Դամասկոս-Բեյրութ ճանապարհին իրանցի գեներալ է սպանվել
Լիբանանում սպանվել է, իրանցի բարձրաստիճան զինվորական, ով ծառայություն էր իրականացնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, տեղեկացնում է gazeta.ru-ն, Associated Press գործակալության հղումով։
Իրանական կողմի պնդմամբ՝ գեներալ Հասան Շաթերին սպանվել է «սիոնիստական ռեժիմի վարձկանների» կողմից։
Շաթերին Լիբանանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն էր և վերահսկում էր մի շարք նախագծեր, որոնք իրականացվում էին Թեհրանի կողմից։
Տեղեկությունը հաստատել է նաև Բեյրութում Իրանի դեսպանատունը։ «Դեսպանատունը ցավով տեղեկացնում է, որ նա զոհվել է Դամասկոսից Բեյրութ վերադարձի ճանապարհին՝ ահաբեկչական խմբավորումների ձեռքով»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ։










