Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել են 63 մլն դոլար վճարել տուժած ամերիկուհուն
ԱՄՆ Պլիմուտ քաղաքի դատարանը (Մասաչուսեթս նահանգ) դեղագործական և սանիտարահիգիենիկ պարագաներ արտադրող Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել ամերիկուհուն, ով լրջորեն տուժել է ընկերության արտադրած դեղից։ Փոխհատուցման գումարը 63 մլն դոլար է, հայտնում է Вести-ն։
Այս գործով տուժած Մասաչուսեթսի բնակչուհի Սամանտա Ռեքիսը 7 տարեկանում ընդունել է իբուպրոֆեն ցավազրկող դեղը (վաճառքի անվանումը՝ «Մոտրին»), ինչի հետևանքով աղջիկը կորցրել է մաշկի 90%-ը և կուրացել։ Ողբերգական միջադեպը տեղի է ուեցել 2003թ.։
Նյու Ջերսի նահանգում ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Սամանտայի ընտանիքը հաղթահարել է ողբերգությունը, սակայն ընկերությունը համաձայն չէ կայացրած վճռի հետ և «լրացուցիչ իրավաբանական քայլեր է ուսումնասիրում»։










