Բենեդիկտոս 16-ին հաջորդող Հռոմի պապը վերջինն է լինելու մարդկության պատմության ընթացքում.12-րդ դարի գուշակություն
Այն բանից հետո, երբ մայաների օրացույցի՝ աշխարհի վերջի վերաբերյալ կանխագուշակումն այդպես էլ իրականություն չդարձավ, Ահեղ դատաստանի հավատացյալներն այժմ էլ սկսել են քննարկել վերջին օրերի, թերևս, ամենաարդիական թեման. ո՞վ է լինելու Պապական գահից հրաժարված Բենեդիկտոս 16-րդին հաջորդողը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, գոյություն ունի 12-րդ դարում գրված մի կանխագուշակություն, որտեղ հստակ ասվում է, որ Յոզեֆ Ռատցինգերին հաջորդող Պապը վերջինն է լինելու մարդկության պատմության ընթացքում։
Գուշակությունն արվել է իռլանդացի սուրբ, Արմախի (քաղաք Իռլանդիայի հյուսիսում) արքեպիսկոպոս Սբ Մալաքին, ով ապրել է 1094-1148 թթ. ընթացքում։ 1139թ. նա ճամփորդել է դեպի Հռոմ, որտեղ ապագա Պապերի վերաբերյալ մի քանի տեսիլքներ է ունեցել. արդյունքում՝ նա գրել է 112 առեղծվածային գուշակություն։
Սրբի վերջին գրառման համաձայն՝ «Պետրուս Ռոմանուսը», ում ներկայում նույնացնում են Գանայի կարդինալ Փիթեր Տուրկսոնի հետ և ով Պապական գահի հավակնորդներից է, կլինի 112-րդ և ամենավերջին Հռոմի պապը, ինչից հետո «7 բլուրների վրա կառուցված քաղաքը (Վատիկան) կոչնչացվի, իսկ մարդիկ էլ կկանգնեն Ահեղ դատաստանի առաջ»։










