Օբաման վիրտուալ զրույց կունենա Google+-ի օգտատերերի հետ

11:08 • 14.02.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր պատրաստվում է վիրտուալ զրույց անցկացնել Google+ սոցկայքի օգտատերերի հետ, հայտնում է Взгляд-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնական կայքին։

 

«Ցերեկը նախագահը վիրտուալ հարցազրույց կտա Google+ սոցկայքի ամերիկացի օգտատերերին, որի առանցքային թեման լինելու է երեկ նախագահի՝ Կոնգրեսում ունեցած ելույթը»,-նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

 

Վիրտուալ հարցազրույցը կհեռարձակվի ուղիղ եթերով՝ YouTube-ում և Google+-ում Սպիտակ տան էջում։

Նախագահ Օբաման մեկ անգամ չէ , որ ընդգծել է սոցկայքերի օր օրի մեծացող կարևորության մասին, իսկ 2011թ. ապրիլին շփվել է իր ընտրողների հետ Facebook-ի միջոցով։