Պակիստանում ԶԼՄ-ներին հրահանգվել է չայլասերել երիտասարդներին Սբ Վալենտինի մասին անդրադարձներով
Պակիստանյան լրատվամիջոցները կառավարությունից ցուցում են ստացել երիտասարդներին և հավատացյալներին Սբ Վալենտինի տոնին նվիրված մեդիաարտադրանքով չայլասերելու և չվիրավորելու մասին, հայտնում է BBC-ն:
Պակիստանի հեռուսատառադիոհեռարձակման կառավարական հանձնաժողովը հայտնել է, որ պակիստանցիներից բազմաթիվ բողոքներ է ստացել այն մասին, որ սիրահարների տոնին անդրադառնալը հակասում է իսլամական պետության «կրոնական էթիկային»:
Սակայն երկրի մայրաքաղաքում՝ Իսլամաբադում, սրտի տեսքով ֆլորիստական կոմպոզիցիաներ են ներկայացվել, իսկ այդ տոնն այնտեղ ավելի ու ավելի մեծ մասսայականություն է վայելում:
Reuters-ն էլ տարածել է Իսլամաբադում սրտաձև փուչիկներով մոտոցիկլետով շրջող տղամարդու լուսանկարը:










