Պարաօլիմպիկ խաղերի վեցակի չեմպիոնը կասկածվում է ընկերուհու սպանության համար

12:24 • 14.02.13

Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը հայտարարել է, որ պարաօլիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն, վազորդ Օսկար Պիստորիուսի տանը կնոջ դի են գտել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Տեղի ռադիոն և առցանց պարբերականները հաղորդում են, որ սպանված կինը հավանաբար մարզիկի ընկերուհին է, և հավանական է, որ նա կրակել է աղջկան՝ անկոչ հյուրի տեղ դնելով։

 

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է սպանության գործով 26-ամյա տղամարդու ձերբակալության մասին։

«Մենք դեպքի վայրում 9 միլիմետր տրամաչափի ատրճանակ ենք գտել։ Ձերբակալվել է 26-ամյա տղամարդ»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Ի դեպ, Օսկար Պիստորիուսը 26 տարեկան է։