Հայաստանում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

08:16 • 14.02.13

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Բավրա-Գյումրի, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, տեղ-տեղ` Արարատի մարզի «Քյարքի» կոչվող հատվածը:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:


Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: