ԱՄՆ բանակը շտապ զինվում է դյուրակիր «կամիկաձե» անօդաչուներով (տեսանյութ)

00:32 • 14.02.13

ԱՄՆ բանակը շտապ կարգով Switchblade կոմպակտ «կամիկաձե» անօդաչուներ է պատվիրել հիմնականում Աֆղանստանում կիրառելու համար, հաղորդում է Defense News-ը` հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցչին: Աղբյուրը նշում է, որ պատվիրված անօդաչուների ընդհանուր գումարը գերազանցում է նախատեսված բյուջեի հնարավորությունները:


Թե կոնկրետ քանի անօդաչու է պատվիրվել, չի հաղորդվում:

 

Ամերիկյան Switchblade անօդաչու թռչող սարքերը ունեն 2,7 կգ քաշ և 60,9 սմ երկարություն, որի շնորհիվ դրանք կարելի է ուսապարկում կրել:
 

Դրանք մեկնարկային խողովակի միջոցով են բաց թողնվում և դյուրակիր կայանով կառավարվում օպերատորի կողմից:
Switchblade-ը կարող է 157 կմ/ժ արագություն զարգացնել, 10 կմ հաղթահարել և օդում մնալ մինչև 10 րոպե: Այդ տեսակի անօդաչուն մեկանգամյա օգտագործման համար է նախատեսված: Այն հայտնաբերում է թիրախը, որից հետո ինքն իրենով գրոհում է թիրախն ու պայթում:


Defense News-ի տեղեկություններով, Switchblade-ների գնման համար ԱՄՆ բանակն արդեն մոտ 10 մլն դոլար է ծախսել: Վերջին պայմանագրով Switchblade արտադրող AeroVironment ընկերությունը 2012թ. մայիսին ստացել էր 5,1 մլն ԱՄՆ դոլար:

 

 

 

http://sitelife.aviationweek.com/ver1.0/Content/images/store/6/15/06085918-2c61-4815-8fed-01ba6690a7a3.Full.jpg