Thomson Reuters ընկերությունն աշխատանքից կազատի 2.500 աշխատակցի
Thomson Reuters մեդիակորպորացիան մինչև 2013թ. վերջ կկրճատի 2 500 աշխատակցի՝ եկամտաբերությունը բարձրացնելու քաղաքականության շրջանակներում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Աշխատատեղերի կրճատումները մեծավմասամբ կվերաբերվեն ընկերության ֆինանսական ենթաբաժիններին. 22 հազար աշխատակցից գործազուրկ կդառնա մոտ 11%-ը։
Thomson Reuters-ի աշխատակիցների ընդհանուր թիվն այժմ 60 հազար է։










