Թուրքական պոեմը «գարեջուր» բառի պատճառով ենթարկվել է գրաքննության
Թուրքիայի կրթության նախարարությունը գրաքննել է 1950-ականների հայտնի հեղինակի երկու բանաստեղծությունները: Այս հեղինակի պոեմներն ընգրկված են դպրոցական ծրագրում: Նման վերաբերմունքի պատճառ է հանդիսացել «գարեջուր» բառը, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ազատ բանաստեղծության վարպետ Էդիպ Ջանսևերի «Աթոռ» անունով ստեղծագործությունը զրկվել է իր երկու հատվածներից: Դրա պատճառ է հանդիսացել «Նա այնքան շատ օրեր ցանկանում էր գարեջուր խմել: Նա սեղանի վրա դրեց լցնովի գարեջուրը» տողը:
Նախարարությունը նաև միջոցներ է ձեռնարկում, որպեսզի արգելի Ջոն Սթեյնբեքի «Մկների և մարդկանց մասին» ստեղծագործությունը, որովհետև այն «անբարոյական» է:










