Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը երկու ընտրախախտում է արձանագրել

10:36 • 18.02.13

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբն արձանագրել է օրենքի խախտման երկու միանման դեպք, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց թեկնածուի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը:


Նա նշեց, որ թիվ 12/01 և 3/33 ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանի վստահված անձիք երկուսն են եղել, ինչը օրենքի խախտում է:


«Մեր վստահված անձանց պահանջով երկու ընտրատեղամասերից էլ հեռացվել են Սերժ Սարգսյանի վստահված անձանցից մեկնումեկը»,- ասաց նա:


Կարինե Հարությունյանը նաև նշեց, որ իրենք արդեն տեղեկություն ունեն, որ ընտրությունները թեև երկու ժամ է, ինչ մեկնարկել են, սակայն արդեն մի շարք ընտրատեղամասերում ընտրել են 150-200 մարդ:


«Առավոտվա համար սա մի քիչ տարօրինակ է»,- ասաց նա: