Չավեսը Կուբայում բուժվելուց հետո վերադարձել է Վենեսուելա

14:58 • 18.02.13

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Twitter սոցկայքում  3 հաղորդագրություն է տեղադրել, որոնցում 58-ամյա առաջնորդը շնորհակալություն է հայտնում է Կուբայի ներկայիս և նախկին նախագահներ  Ռաուլ և Ֆիդել Կաստրոներին։

 

Չավեսը նաև շնորհակալություն է հայտնել վենեսուելացիներին և տեղեկացրել, որ այժմ իր բուժումը կշարունակի հայրենիքում։

 

Նա Վենեսուելան ղեկավարել է անցած 14 տարիների ընթացքում, իսկ 2012 թ.  հոկտեմբերին կրկին վերընտրվել է նախագահի պաշտոնում, սակայն հիվանդության պատճառով նրա երդմնակալության արարողությունը հետաձգվել է։

 

Չավեսը Հավանա էր մեկնել անցած տարվա դեկտեմբերի 11-ին, որտեղ նա տարել է քաղցկեղի դեմ 4-րդ վիրահատությունը։

 

Օրեր առաջ Վենեսուելան հրապարակել է Չավեսի՝ վիրահատությունից հետո առաջին լուսանկարները, որտեղ նա ժպտում է՝ իր 2 դստրերով շրջապատված։