Պեկինը կոչ է անում Վատիկանին խզել դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ
Պեկինը կոչ է անում Վատիկանին չխառնվել Չինաստանի ներքին գործերին և խզել դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ։ Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուն Լեյը, գրում է РИА Новости-ն։
«Չինաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները, սակայն դրա համար անհրաժեշտ է երկու պայման կատարել։ Նախևառաջ, Վատիկանը պետք է դադարեցնի, այսպես կոչված, դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ և ընդունի, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը միակ օրինական կառավարությունն է, իսկ Թայվանը նրա մի մասն է»,- ասել է Հուն Լեյը։
Պեկինում հույս ունեն, որ Վատիկանի ներկայացուցիչները «չեն միջամտի Չինաստանի ներքաղաքականությանը»։
«Մենք հույս ունենք, որ Վատիկանի նոր ղեկավարի օրոք բարենպաստ պայմաններ կստեղծվեն հարաբերությունների զարգացման համար»,- մեկնաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը։










