Շփման գծում ադրբեջանական բանակի արձակած 1 500 կրակոցին ՊԲ-ն հակադարձել է ու հաստատել վերահսկողություն

17:32 • 18.02.13

Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1 500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:


Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն: