10:30-ի դրությամբ ընթացք է տրվել 6 հաղորդման. Գլխավոր դատախազություն

12:40 • 18.02.13

Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրության քվեարկության օրը ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ 10:30-ի դրությամբ ընթացք է տրվել 6 հաղորդման` հիմք ընդունելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և նախագահի թեկանծուների վստահված անձանց կողմից հնչեցված հայտարարությունները: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։