Գերմանիայում փոքրիկ երեխան Ռուր գետում գանձեր է գտել
Գերմանիայով հոսող Ռուր գետի ափի երկայնքով զբոսնելու ժամանակ փոքրիկ աղջիկը, ում անունը չի հրապարակվել, պատահաբար գանձեր է հայտնաբերել, մասնավորապես՝ տարբեր տեսակի զարդեր և մեծ քանակությամբ մետաղադրամներ։
Ինչպես հայտնում է Euromag-ը, աղջիկը գանձերը գտնելու պահին միայնակ չի եղել. նրա մայրն անմիջապես տեղյակ է պահել իրավապահներին հայտնաբերվածի մասին։ Դրանից հետո ոստիկանները հրշեջների օգնությամբ տակնուվրա են արել առափնյա տարածքը, ինչի արդյունքում հայտնաբերել են բազմաթիվ զարդեր, ժամացույցներ ու մետադրամներ, որոնց ընդհանուր թիվն անցել է 100-ից։
Ըստ Bild-ի տվյալների՝ իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք գտնված իրերը կարո՞ղ են որևէ քրեական հետք ունենալ։










