Եթե թանաքը ջնջել ցանկանաք, շուշաթղթով էլ կջնջեք, ձեթով էլ. ԿԸՀ քարտուղար

13:17 • 18.02.13

Տարածված տեղեկություններն այն մասին, որ անձնագրերում դրված կնիքը հնարավոր է ջնջել թաց անձեռոցիկի միջոցով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը մեկնաբանել չցանկացավ:


Իսկ երբ Tert.am-ի թղթակիցն առաջարկեց միասին փորձել և համոզվել՝ թանաքը ջնջվո՞ւմ է, թե ոչ, Արմեն Սմբատյանն ասաց, որ ինքը չի մեկնաբանում այն արարքները, որոնք հակաօրինական են:


«Եթե դուք ուզում եք ջնջել, սովորական թանաք էլ լինի կջնջեք, շուշաթղթով էլ լինի կջնջեք: Եթե ինչ-որ մեկը ցանկանա թանաքը ջնջել, սովորական թանաք էլ լինի կջնջի, կարելի է շուշաթղթով էլ, ի վերջո, ջնջել, ողջամտության կանխավարկածը բա ո՞ւր մնաց: Ձեթով էլ կարող ա ջնջվի»,- ասաց ԿԸՀ քարտուղարն ու հեռացավ:


Հիշեցնենք, որ թանաքը թաց անձեռոցիկով ջնջելու հնարավորության մասին հայտարարել էր նաև նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: