Հայտնի է դարձել Թուրքիա Քերիի այցի օրը

16:27 • 18.02.13

Հայտնի է դարձել ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ջոն Քերիի՝ Թուրքիա ծրագրված այցի հստակ ամսաթիվը: Դա մարտի 1-ն է, հայտնում է Hurriyet-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:

 

Թուրքիա Քերիի այցը նրա շրջագայության մի մասն է, որի ընթացքում կայցելի նաև Իսրայել, Իտալիա և Եգիպտոս:

Հայտնի է, որ առաջինը Քերին այցելելու է կամ Թուրքիա, կամ Իսրայել:

 

Քերիի այցի մասին այս ամսվա սկզբին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Այցի առիթով սպասվում է Վաշինգտոնի հստակ հայտարարությունը: