Կիևի քաղաքապետի ընտրություններում Տիմոշենկոյի կուսակցությունը կսատարի Վիտալի Կլիչկոյին
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշինա» («Батькивщина») կուսակցությունը Կիևի քաղաքապետի ընտրություններում կսատարի ընդդիմության միասնական թեկնածու, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին, եթե նա հաստատի ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդներից Նիկոլայ Տոմենկոն։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, իրենց խմբակցությունը որոշում է ընդունել դիմել Կլիչկոյի գլխավորած «ՈՒԴԱՌ» կուսակցությանը՝ խնդրանքով հստակ դիրքորոշում հայտնել Կիևի քաղաքապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու հարցի վաբերյալ։










