Մասիսում վստահված անձ ունեն նախագահի միայն երկու թեկնածու
Արարատի մարզի Մասիս քաղաքի 16/06 և 16/09 ընտրատեղամասերում ՀՀ նախագահի թեկնածուներից միայն երկուսը վստահված անձիք ունեն։ Նշված երկու տեղամասերում էլ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են, մնացած հինգ թեկնածուներից ոչ մեկը չունի վստահված անձ։
Թիվ 16/06 տեղամասում Սերժ Սարգսյանը ունի երկու վստահված անձ, երկուսն էլ այս պահի դրությամբ գտնվում են տեղամասում։
Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչի՝ նախագահի վստահված անձիք բավականին ակտիվ են, օգնում են մարդկանց ընտրացուցակներում գտնել իրենց անունները։ Բացի այդ՝ նրանք ճանաչում են գրեթե բոլոր ընտրողներին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 08.00-ին բացվել են 41 ընտրատարածքների 1988 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կտևի 12 ժամ և կավարտվի ժամը 20.00-ին:










