Հելսինկյան կոմիտեի դիտորդները Աջափնյակում մի շարք խախտումներ են արձանագրել. Մեդիա Կենտրոն
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները Երևանի Աջափնյակ համայնքում ժամը 12:30-ի դրությանբ արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ: Այս մասին տեղեկացնում է «Մեդիա կենտրոնը»։
Մասնավորապես.
6/16 տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը և նրա ընկերները ազատ ելումուտ են արել տեղամաս: Նույն տեղամասում ոստիկանի սենյակը քվեարկության սենյակի միջով է անցնում, և ոստիկանը հաճախ է լինում քվեարկության սենյակում:
6/17-ում քվեարկության սենյակում արդեն մի քանի անգամ քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը:
6/34 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկի բացակայության պատճառով նրան արդեն մի քանի ժամ փոխարինում է հանձնաժողովի քարտուղարը:
6/23 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը վկայագիր չի կրում, առանց վկայագրի է նաև 6/35 տեղամասի ՀՀԿ-ի վստահված անձը:
6/23 տեղամասում մի անձ ներկայացել է որպես դիտորդ, իսկ երբ հարցրել են, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, նա առանց բացատրության լքել է տեղամասը: Նույն տեղմասում գրանցվել են նաև անծանոթ անձի կողմից քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր:










