Արարատի մարզում մեքենա է այրվել, կան տուժածներ
Փետրվարի 18-ին` ժամը 02.28-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Արսեն Բարսեղյան ծնվ.1977թ.) և «ՎԱԶ 21014» մակնիշի 18ՍԼ403 պետհամարանիշով ավտոմեքենաները (վարորդ Նարեկ Ավետիսյան ծնվ.1988թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ն.Ավետիսյանը և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Հռիփսիմե Բալեյանը (ծնվ.1991թ.), Կարինե և Գրիշա Ավետիսյանները (ծնվ.1959թ. և ծնվ.2011թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:










