Օբաման իր ենթակային արգելել է հեծանիվով երթևեկել
«Ես դադարել եմ աշխատանքի հեծանիվով գնալ»,- NBC հեռուստաալիքին բողոքել է նախագահական ադմինիստրացիայի նորընտիր ղեկավար Դենիս Մաքդոնաֆը: Պարզվել է, որ բնապահպանական փոխադրման միջոցը տանը թողելու առաջարկը արել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչը դժգոհություն է առաջացրել բնապահպանների շրջանում: Այս մասին հայնտում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Նախկինում Մաքդոնաֆը, ով բնակվում էր նախագահական նստավայրից 11 կմ հեռավորության վրա, աշխատանքի էր գալիս բացառապես հեծանիվի միջոցով: Սակայն ամերիկյան անվտանգության մարմինները որոշել էին, որ բարձրաստիճան պաշտոնյան իրեն ամենօրյա վտանգի է ենթարկում: Քաղաքական գործչին ստիպել են հրաժարվել այդ սովորությունից:
Սակայն վերադասի որոշումից միայն նա չէ, որ դժգոհ է մնացել: Ադմինիստրացիայի ղեկավարին աջակցություն են հայտնել ԱՄՆ Հեծանվորդների լիգան: Ակտիվիստները Բարաք Օբամային նամակ էին գրել՝ խնդրելով, որպեսզի նա «Մաքդոնաֆին ընտրության ազատություն տա»:
Ակտիվ հանգստի սիրահարները կարծում են, որ նախագահը կարող է փոխել իր որոշումը: Օբաման իր կնոջ և աղջիկների հետ պարբերաբար հեծանվային զբոսանքներ է կատարում:










