Ղազախստանում բժիշկները 15-ամյա տղային ասել են, թե նա հղի է
Միաժամանակ և՛ սկանդալային, և՛ զավեշտալի գործ է քննվել Ղազախստանի դատարաններից մեկում: Հայցի էությունն այն է, որ 15-ամյա պատանուն հետազոտելուց հետո ղազախստանցի բժիշկները նրա վատ ինքնազգացողությունը բացատրել են հղիությամբ, հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը:
Բժիշկները ոչ միայն այդպես են ասել, այլև համապատասխան տեղեկանք են տվել «հղի» տղային:
Ուշագրավ է, որ մի քանի օր շարունակ դեռահասն ընդունել է հղի կանանց համար նախատեսված միջոցներ, սակայն դրանից իրեն լավ չի զգացել:
Դրանից հետո նա դիմել է մեկ այլ հիվանդանոց ու նաև՝ դատարան:
Դատարանը բժշկին պարտավորեցրել է 50 հազար տենգե՝ 10 հազար ռուբլի վճարել տղային: Ի սկզբանե տուժածը բժշկից մոտ 2 մլն ռուբլի է պահանջել՝ ոչ թե սխալ ախտորոշման, այլ սխալ բուժման համար:










