Քաղաքացին պարզաբանում էր պահանջում իր հասցեում 3-ի փոխարեն 7 հոգի գրանցված լինելու համար (տեսանյութ)
Երևանի Մալաթիա թաղամասի 7/08 տեղամասում Գեղամյան Անահիտ անունով մի կին եկել և բարձրաձայն բողոքում էր, որ իր տանը ընդամենը երեք հոգի են գրանցված, բայց ընտրացուցակում այդ թիվը 7-ն էր։
Կինը պնդում էր, որ ինքն այդ մարդկանց չի ճանաչում, պահանջում էր հանձնաժողովից, որ բացատրեն, թե ինչու է այդպես։ Հանձնաժողովի նախագահ Էմիլ Կարապետյանը կնոջն ասաց, որ դա իրենց մեղքը չէ, և վերջինս պետք է գնա և անձնագրային վարչությունում պարզաբանի իր հարցերը։
Կինը պնդում էր, որ Օհանովի 14/20 հասցեում գտնվող տունը իր սեփականությունն է։ Մինչ այդ պահը տան վրա գրանցված այլ անձիք ընտրություն չէին կատարել, բայց կինը վստահեցնում էր, որ երեկոյան արդեն այդ մարդիկ քվեարկած կլինեն։
Տեղամասում 1730 ընտրող է գրանցված, ժամը 17:00–ի դրությամբ 860 հոգի արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը։
Նշենք, որ այս տեղամասում թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ներկայացված, մնացած թեկնածուները չունեին վստահված անձիք։










