Սան Ֆրանցիսկոյում բարձերով «մարտի» հետևանքները վերացնելու համար 5.000 դոլար է ծախսվել (տեսանյութ)
Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) անցկացված բարձերով «մարտի» հետևանքների վերացման համար ծախսվել է 5 հազար դոլար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով UPI-ին։
Ինչպես հայտնել են քաղաքի կոմունալ ծառայությունների բաժնից, տարեցտարի փետուրները և բարձերի մնացորդները հավաքելն ավելի է հեշտանում, քանի որ աշխատակիցները փորձ են ձեռք բերում նման հարցերում։
Սան Ֆրանցիսկոյում բարձերով «մարտն» անցկացվել է 8-րդ անգամ։ Միջոցառումը նվիրված է եղել Սուրբ Վալենտինի օրվան, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք մի քանի ժամ բարձերով հարվածել են միմյանց, որից հետո գործի են անցել հավաքարարները։
Թե քանի մարդ է մասնակցել փետուրների մաքրման աշխատանքներին, չի նշվում։ Չի ասվում նաև, թե որքան ժամանակ է տևել հետևանքները վերացնելու գործընթացը։










