ԿԸՀ–ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը։
Ըստ ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ կենտրոնը նաև դրանց վերաբերյալ կներկայացնի պարզաբանումներ, իսկ խախտումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում կհամակարգի դրանք և կներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:










