Երևանում որդին դանակով հարվածներ է հասցրել մորը և սպանել նրան
Երևանի Կենտրոն համայնքի շտապօգնության ենթակայանից այսօր՝ ժամը 13.05-ին, հաղորդում է ստացվել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Հայտնում էին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը:
Ըստ Ոստիկանության կայքի՝ օպերատիվ խումբն արագ դեպքի վայր է հասել: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերել են Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:
Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շուտով պարզվել է, որ ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
Իգիթյանի պատմածով` հաճախ էր վիճում մոր հետ: Այդ օրն էլ հերթական վիճաբանությունն էր եղել, որը ավարտվել է ողբերգությամբ։
Իգիթյանը ցույց է տվել նաև դանակը, որով երկու անգամ հարվածել էր հարազատ մոր կրծքավանդակին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:










