Սուդանում 7 տղամարդ կախաղան կբարձրացվի դպրոցականին բռնաբարելու համար
Սուդանի դատարանը կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել 7 տղամարդու, որոնք մեղավոր են ճանաչվել 14-ամյա աղջկա առևանգման և բռնաբարության մեջ, հաղորդում է Ֆրանս Փրեսս գործակալությունը` հղում կատարելով զոհի դատապաշտպանին:
Քննության տվյալներով, 7 տղամարդ և 6 անչափահաս պատանի առևանգել են աղջկան 2012թ. մայիսին, երբ նա դպրոցից տուն էր վերադառնում: Նրան հոգեմետ դեղերով հյութ են խմեցրել, որից հետո բռնաբարել են: Դրանից հետո աղջիկը բուժման կուրս է անցել և արդեն վերադարձել ուսումնական պրոցեսին:
Դատավորը մեղադրականը ընթերցելիս հիշեցրել է երկրի նախագահի կոչը` առավել խիստ դատավճիռներ կայացնել սեռական հանցագործությունների համար: Չափահասները մահապատիժ կկրեն, իսկ անչափահասները 10 տարի կազատազրկվեն պատանեկան ուղղիչ հաստատություններում:










