ԵՄ-ն 3 ամսով երկարաձգել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
Եվրոպական միությունը 3 ամսով երկարաձգել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետը, այդ թվում՝ այդ երկիր զենքի մատակարարման, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին։
Միևնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների կառավարությունները որոշել են ընդլայնել արաբական երկիր մատակարարվող, բնակչության կյանքին չսպառնացող միջոցների ցանկը։
Բրյուսելում այսօր անցկացվում է ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։










