Դամասկոսում ռմբակոծվել է ֆրանսիական հոսպիտալը
Դամասկոսի քրիստոնեական Կասսաա թաղամասում գտնվող ֆրանսիական հոսպիտալը երեկ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Սուրիյա ալ Էն» տեղեկատվական գործակալությանը։
Ռումբերից մեկը պայթել է շենքի ներսում, մյուսը՝ ընդունարանի դռների մոտ, ևս մեկը՝ Ջորջա Հուրի հրապարակում գտնվող մասնավոր «Մաունա» դպրոցի շենքի առաջ։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան, միայն նյութական վնաս է հասցվել։










