Երգչուհի Վիկտորիա Դայնեկոյի բնակարանից գողացել են նրա թանկարժեք զարդերն ու մուշտակը

10:28 • 19.02.13

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Վիկտորիա Դայնեկոյի՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանից ավելի քան 3 մլն ռուբլի արժողությամբ թանկարժեք իրեր և գումար են գողացել, հայտնում է Взгляд-ը։

 

Երգչուհու վարձակալած բնակարան ներխուժած գողը տարել է նրա ոսկյա և արծաթյա զարդերը, մուշտակը և երկու համակարգիչ։