Հյուսիսային Օսիայում պատանին 110 հազար ԱՄՆ դոլար և ոսկու 6 սալիկ է գողացել

22:35 • 27.02.13

Հյուսիսային Օսիայում 15-ամյա դպրոցականը Մոզդոկ քաղաքում Չեչնիայի Հանրապետության բնակչից գողացել է նրա պայուսակը, որում 110 հազար ԱՄՆ դոլար և 6 հատ 50 գրամանոց ոսկու սալիկներ կար, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Հյուսիսային Օսիայի ՆԳՆ վարչության հայտարարությանը:


«Օրվա երկրորդ կեսին Մոզդոկի արվարձանում չարագործներն առևանգել են նրա պայուսակը, որում 110 հազար ԱՄՆ դոլար գումար և 6 հատ 50 գրամանոց ոսկու սալիկ կար` յուրաքանչյուրը 100 հազար ռուբլի արժեքով», - ասվում է հայտարարության մեջ:


Գերատեսչության տեղեկություններով՝ տուժողը վիճել է իր տիկնոջ հետ, ժամանել է Մոզդոկ, որտեղ սրճարանում նրանից հարստությամբ լի պայուսակն են գողացել: Առևանգման կասկածանքով ձերբակալվել է տեղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը: Նաև պարզվել է նրա հետ գողությունը իրականացրած անձի ինքնությունը: