Թալիբներն Աֆղանստանում թունավորել և գնդակահարել են 17 ոստիկանի

22:42 • 27.02.13

Փետրվարի 27-ին գրոհայիններն Աֆղանստանում սպանել են 17 ոստիկանի և առևանգել են ևս 2-ին: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Pajhwok Afghan News տեղեկատվական գործակալությանը:


Ոստիկանների վրա կրակելուց առաջ չարագործները նրանց առաջ թույն են նետել: Ըստ որոշ տեղեկությունների, դա կարող էր քնաբեր լինել: Հարձակման պահին ոստիկանները դիմադրություն չեն ցուցադրել:


Միջադեպը տեղի է ունեցել Գազնի նահանգի Անդար շրջանում: Զոհերին գնդակահարել են գիշերը ժամը 1-ին: Գրոհայիններին հաջողվել է առևանգել զինված ոստիկաններին:


Ըստ տեղական ոստիկանության ղեկավար Զրաբար Զահիդի՝ սպանվածներից միայն տասն էին ծառայում իրավապահ մարմիններում: Մնացածը դեռ նոր ուսուցում էին անցնում:


Կատարվածի համար պատասխանատվություն է վերցրել «Թալիբանը»: Ըստ կազմակերպության ներկայացուցիչ Զաբուխուլլի Մուջահիդի՝ գրոհայինները հարձակվել են հաշվիչ անցագրային կետի վրա՝ սպանելով այն պահպանող ոստիկաններին:


Հայտնի է նաև, որ Անդարայում ձերբակալվել են անվտանգության ծառայությունների 2 աշխատակից: Ըստ իշխանության վարկածի՝ նրանք նախկինում թալիբներ են եղել և կարող էին մասնակցություն ունենալ սպանություններում: