Անզեն աչքի համար անտեսանելի սնկային օրգանիզմներն ուտում են ԱՄՆ դոլարները

20:29 • 27.02.13

Բելառուսական «Народная газета» թերթը նշում է, որ որ կանաչ թղթադրամներն իդեալական կերակուր են սնկերի մի քանի տեսակների համար, որոնք դրանք ուտում են ամբողջական կապոցներով: Լրագրողներն իրենց հայտնագործությունը արել են այն բանից հետո, երբ Վիտեբսկի արժույթի փոխանակման կետերից մեկում հրաժարվել են դոլարը փոխանակել բելառուսական ռուբլիով, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Գանձապահը ուլտրամանուշակագույն լույսի տակ նայել է թղթադրամը և հայտարարել է, որ դոլարը լուսավորվում է կապույտ լույսով, ինչը նշանակում է, որ այն կերել է սունկը և նման թղթադրամը փոխանակել հնարավոր է միայն բանկի գլխավոր գրասենյակում: Մասնագետները նշում են, որ լուսարձակել կարող են հագուստի հետ լվացված և ագրեսիվ միջավայրի ազդեցության տակ մնացած փողերը:


Սնկային վտանգը կապված է բաղադրության առանձնահատկությունների հետ: Դոլարը 75%-ով կազմված է բամբակից և 25%-ով քաթանից: Երկար մանրաթելերը ապահովում են թղթադրամների երկարակեցությունը: Սակայն դրանք ավելի քիչ դիմացկուն են վնասակար օրգանիզմների նկատմամբ: Եթե սնկերով վարակված թղթադրամները տեղադրվեն խոնավ, չօդափոխվող և ցածր ջերմաստիճանով սենյակում, ապա դրա մանրէները կանցնեն հարևան թղթադրամների վրա և կսկսեն ուտել թուղթը:


Նման խնդիրները չեն անդրադառնա բելառուսական ռուբլիի և եվրոյի վրա, որոնք պատրաստված են այլ տեխնոլոգիայով: