ԱՄՆ-ն ևս 60 մլն դոլար կհատկացնի սիրիացի ապստամբներին

18:13 • 28.02.13

ԱՄՆ-ն ծրագրում է կրկնապատկել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը ու ևս 60 մլն ԱՄՆ դոլար գումար հատկացնել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը:

 

Այս մասին խոսվել է Հռոմում «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը, որի ժամանակ 11 եվրոպական և արաբական պետությունների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են սատարել Սիրիայի ազատ բանակի հրամանատարությանը:

 

Քերին ասել է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ժամանակն անցել է և որ նա պետք է լքի իր պաշտոնը:
ԱՄՆ-ն և Ռուսաստանն ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել անել հնարավորը, որպեսզի Սիրիայում իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսեն:

 

2011-ի մարտից Սիրիայում չի դադարում իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը, որին, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, 70 հազար մարդ է զոհ գնացել: