Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է իր իրավահաջորդին անվերապահորեն ենթարկվելու մասին

17:55 • 28.02.13

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր՝ պաշտոնավարման վերջին օրը, Կաթոլիկ եկեղեցու կարդինալների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է հարգել և ենթարկվել իր իրավահաջորդին, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Ձեր շարքերում է գտնվում Հռոմի հաջորդ պապը, ում ես անխոս հարգում եմ և ենթարկվում»,-ասել է Բենեդիկտոս 16-րդը։

 

Բենեդիկտոս 16-րդը, ով Հռոմի պապի պաշտոնում ընտրվել էր 2005թ.-ի ապրիլի 19-ին, այսօր՝ տեղի ժամանակով ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով ժամը 23։00-ին), կդադարի պաշտոնավարել։